Հաստատվել է «Երեխայի տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթի իրականացման» ուղեցույցը
Գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարականով հաստատվել է «Երեխայի տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթի իրականացման» ուղեցույցը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
«Նպատակն է այս խումբ կատարողական վարույթների իրականացման միատեսակ չափանիշների սահմանումը և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործումը։
Մեթոդական ցուցումների հիմքում դրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից վերջին տարիներին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված մի շարք գրություններով բարձրաձայնված և Ուղեցույցի նախագծի մշակման փուլում
Մարդու_իրավունքների_պաշտպանի_գրասենյակի հետ համագործակցության արդյունքում առանձնացված երեխայի տեսակցության վարույթներին առնչվող մի շարք հարցեր և արձանագրված խնդիրներ։
Ուղեցույցով, ի թիվս այլնի, մեթոդական ցուցումներ են տրվել․
տեսակցության վարույթով հոգեբան-փորձագետ ներգրավելու,
խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցության դեպքերի և կարգի,
տեսակցության վայրին, ժամանակին, տևողությանը, տեսակցությանը հարկադիր կատարողի ներկայությանը,
տեսակցության վարույթում առաջացող բարդ և խնդրահարույց իրավիճակներում երեխայի լավագույն շահի գործնականում ապահովմանն առնչվող բազմաթիվ հարցերի կապակցությամբ»,- գրել է Մարտիրոսյանը։
Ուղեցույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ:
Կարծիքներ