Պոպուլյար հավելվածը վարակել է միլիոնավոր օգտատերերի սմարթֆոնները
Պոպուլյար Barcode Scanner հավելվածը, որը թույլ է տալիս սկանավորել շտրիխ ծածկագրերը, միլիոնավոր օգտատերերի սմարթֆոնները վարակել է վնասակար քոնթենթով: Կիբեռանվտանգության Malwarebytes ընկերության բլոգի համաձայն` վտանգավոր բովանդակությամբ ծրագիրը ներբեռնվել է ավելի քան 10 միլիոն անգամ:
Barcode Scanner հավելվածը հասանելի է Google Play-ի պաշտոնական խանութում, որից օգտվում են Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի տերերը: Սկզբնական շրջանում ծրագիրը կասկած չէր հարուցում եւ վնասակար հատկություններ չուներ: Սակայն վերջին թարմացման մեջ հետազոտողները վտանգավոր գործառույթ են գտել, որի մասին հավելվածի նկարագրության մեջ ոչինչ չէր ասվում, փոխանցում է «Լենտա»-ն:
Malwarebytes-ը սկսել է նամակներ ստանալ օգտվողներից, ովքեր հայտնում են, որ այժմ բրաուզերի մեջ սկսել են ինքնուրույն գովազդներով էջեր բացվել: Barcode Scanner ծրագրային կոդի ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ հենց դրանից է գալիս գովազդային հարձակումը` դրանց ցուցադրումից եկամուտ ստանալու նպատակով:
Malwarebytes-ի մասնագետ Նեյթան Քոլյերը նշել է, որ վտանգավոր գործառույթն ավելացրել է մշակողը: Նա Google-ին հայտնել է վտանգավոր հավելվածի մասին, ինչից հետո Barcode Scanner-ը հեռացվել է խանութից: Սակայն ծրագիրը դեռ գործունակ է բոլոր նրանց մոտ, ով այն ինքնուրույն չի հեռացրել:
Կարծիքներ