Աննա Հակոբյանը Մեղրիում մի շարք հանդիպումներ է ունեցել
Սյունիք կատարած այցի 2-րդ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Մեղրի, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Նրանք այցելեցին ՀՀ կադաստրում գրանցված ամենահին տունը։ Պաշտոնական փաստաթղթերում «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի գրանցման ամսաթիվը 1820 թվականն է, սակայն կառույցը 500 տարվա պատմություն ունի: «Խաչաց տանը» վարչապետի տիկնոջը ողջունեցին նաև Մեղրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները:
«Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ը 2020 թվականի մարտին և ապրիլին, երբ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ծառայել է որպես հյուրատուն՝ դառնալով Մեղրիի ամենահին հյուրատունը: «Խաչաց տանը» 10-ամյակների պատմություն ունեցող 100-ից ավելի ցուցանմուշներ կան։
«Խաչաց տան» հիմնադիրները Մեղրիի առաջին բնակիչներն էին՝ Խաչիկյանները։ Հիմա այս կառույցը դարձել է զբոսարշրջիկների սիրելի վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ համայնքի պատմությանն ու մշակույթին: Շահանե Խաչիկյանը՝ «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրենը, Աննա Հակոբյանին ներկայացրեց հյուրատանը ցուցադրված գեղանկարչական աշխատանքները, պատմեց, որ այստեղ են հանգրվանել հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանն ու բանաստեղծ Համո Սահյանը:
Մեղրիում է գտնվում նաև 17-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրեն Շահանե Խաչիկյանը վարչապետի տիկնոջը ներկայացրեց եկեղեցու վերակառուցման պատմությունը: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ունի բացառիկ որմնանկարներ, որոնք վնասվել են 1700 թվականին ու Խաչիկյանների ջանքերով վերականգնվել 1866-ին:
Խաչիկյան ընտանիքի և Մեղրու այլ բնակիչների շնորհիվ եկեղեցին այսօր գործում է, այնտեղ նաև պսակադրության արարողություններ են իրականացվում:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելեց նաև Մեղրիի մանկապարտեզ, որի հիմնանորոգման համար «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ էր հատկացրել 2019 թվականին։
Կարծիքներ