Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից
Ֆրանսիան քննադատել է Իսրայելի Քնեսեթի ընդունած բանաձևը, որով խորհրդարանականները դեմ են արտահայտվել պաղեստինյան պետության ստեղծմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պաղեստինաիսրայելական կարգավորումը հնարավոր է միայն երկու պետությունների ստեղծման ճանապարհով։
«Միայն երկու պետությունների ստեղծմամբ լուծումը կարող է արդար և կայուն խաղաղություն բերել իսրայելցիներին և պաղեստինցիներին և երաշխավորել տարածաշրջանի կայունությունը: Ֆրանսիան կոչ է անում դադարել մարտահրավերներ նետել այս հրամայականին, որը որպես այդպիսին ճանաչվել է միջազգային հանրության ճնշող մեծամասնության կողմից», - գրված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում, որը տարածվել է X սոցիալական ցանցում։
Հուլիսի 18-ին Իսրայելի խորհրդարանում ընդունված բանաձևում նշվում էր, որ պաղեստինյան պետության ստեղծումը վտանգ կստեղծի Իսրայելի համար և կապակայունացնի տարածաշրջանը։
Կարծիքներ