Հունաստանն ասում է, որ պաշտպանելու է իր օրինական իրավունքները Էգեյան ծովում
Թուրքիան իրավունք չունի սպառնալ Հունաստանին պատերազմով, Աթենքը կպաշտպանի իր օրինական իրավունքները Էգեյան ծովում, չնայած Անկարայի սպառնալիքներին։ Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի երեկոյան։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ «Թուրքիան ունի իր շահերը ցանկացած օրինական ճանապարհով պաշտպանելու բոլոր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերը ընդունելու հիմնական պայմանով»։ «Սակայն այն իրավունք չունի կոպտորեն խախտել միջազգային իրավունքը և սպառնալ Հունաստանին պատերազմով»,- ասվում է ուղերձում։
«Հունաստանը Թուրքիային ոչ մի պահանջ չի ներկայացնում: Նա հանդես է գալիս միջազգային իրավունքի հիման վրա երկխոսության օգտին: Սակայն անհրաժեշտության դեպքում նա կպաշտպանի իր օրինական շահերն ու իրավունքները»,- ընդգծել են ԱԳՆ-ում:
Կարծիքներ