ԿԽՄԿ աշխատակիցների օգնությամբ մինչ այժմ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 220 աճյուն
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։
Այս մասին հայտնել են ԿԽՄԿ-ից:
«Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է». մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ