Զելենսկին հրավիրվել է ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահը հրավեր է ստացել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայից։ Գագաթնաժողովը կկայանա մարտի 6-ին, որի հիմնական թեման կլինի եվրոպական պաշտպանությունը և Ուկրաինային աջակցությունը։
«ԵՄ-ը և նրա անդամները պետք է պատրաստ լինեն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Եվրոպայի անվտանգության համար։ Մենք պետք է պատրաստ լինենք եվրոպական հնարավոր ներդրմանը անվտանգության երաշխիքներում, որոնք անհրաժեշտ կլինեն Ուկրաինայում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասվում է գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված հրավերի նամակում։
Կարծիքներ