Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններին «դրսից» միջամտելու, այդ թվում՝ «օտարերկրյա փողերի» մասին

Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններին «դրսից» միջամտելու, այդ թվում՝ «օտարերկրյա փողերի» մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ երրորդ երկրների միջամտություն է եղել։

«Այս ընտրությունները ականատես եղան դրսի աննախադեպ միջամտության, այդ թվում՝ օտարերկրյա փողերի»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, Վրաստանը կկարողանա «վերանայել» իր հարաբերություններն Արևմուտքի հետ 2025 թվականի սկզբին։ Նա պարզաբանել է, որ դա պետք է տեղի ունենա հաջորդ տարվա առաջին եռամսյակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում