CNN. Թրամփը կարող է դատարանի առաջ կանգնել հաջորդ շաբաթվա սկզբին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթվա սկզբին կարող է հայտնվել դատարանում, որտեղ նրան մեղադրանք կառաջադրվի Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթեր կեղծելու գործով։ Այս մասին, ինչպես գրում է CNN-ը, հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան։
Աղբյուրի համաձայն՝ Թրամփը հավանաբար կներկայանա դատարան հաջորդ շաբաթվա սկզբին:
The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ Նյու Յորքի դատախազները սովորաբար մեղադրական եզրակացություն չեն հրապարակում, քանի դեռ մեղադրյալը չի հայտնվել դատարանում:
The New York Times-ն իր հերթին նշել է, որ Թրամփը դարձել է ամերիկացի առաջին ներկայիս կամ նախկին ղեկավարը, ում մեղադրանք է առաջադրվել քրեական հանցագործության համար։
Կարծիքներ