Ստացած հարվածների արդյունքում Ադրբեջանում ճգնաժամն ավելի է սաստկանալու. «Փաստ»

Ստացած հարվածների արդյունքում Ադրբեջանում ճգնաժամն ավելի է սաստկանալու. «Փաստ»

Առաջին հայացքից թվում էր, թե մարդկությունը պետք է համախմբվի այս նոր չարիքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում և միավորի ջանքերը, սակայն որքան էլ զարմանալի է, աշխարհում հակասությունները շարունակաբար խորանում են, մեծանում է քաղաքական և տնտեսական հակադրությունը։ Օրինակ՝ Ադրբեջանը առանձնահատուկ շահագրգռված է, որ Հայաստանի հետ սահմանում ռազմական բախումները շարունակվեն։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այսպիսի կեցվածքը։

Հարցն այն է, որ Ադրբեջանը ներկայիս փուլում համավարակի տարածման արդյունքում բարդ խնդիրների առաջ է կանգնած։ Նախ՝ նավթի գների սրընթաց անկման պայմաններում Ադրբեջանը մեծ տնտեսական վնասներ է կրում։ Ֆինանսատնտեսական ճգնաժամն այդ երկրում այնքան է խորացել, որ վերջերս անգամ մի քանի բանկեր փակվեցին։

Բնականաբար, շարունակաբար ծանրացող սոցիալ-տնտեսական ու առողջապահական ճգնաժամի պայմաններում պետք է դժգոհությունների կուտակում տեղի ունենար։ Եվ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով, որ հասարակական տրամադրությունների փոփոխությունը կարող է վտանգ ստեղծել իշխանությունների համար, փորձում է ռազմական բախման գնալ հայկական կողմի հետ և դրանով շեղել հանրության ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից։

Բայց Հայաստանը թույլ չի տալու, որ ադրբեջանական ղեկավարությունը փորձի իր ներքին հարցերը լուծել հայկական կողմի հաշվին։ Եվ ստացած հարվածների արդյունքում Ադրբեջանում ճգնաժամն ավելի է սաստկանալու։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում