Հուլիսի 16-ին նախատեսված Երևան-Բոստոն չվերթը կիրականացվի հուլիսի 18-ին
Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50):
ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են. «Ս. թ. հուլիսի 16-ի Icelandair ավիաընկերության Երևան-Բոստոն չվերթը տեղափոխվել է հուլիսի 18-ին (մեկնում 13։10)։
Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»:
Կարծիքներ