Մունդիալ-2022․ ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները հաղթողին չպարզեցին

Մունդիալ-2022․ ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում միմյանց դեմ խաղացին B խմբում ընդգրկված ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում։

Խաղի ընթացքում մի փոքր տարածքային առավելություն ուներ Անգլիայի հավաքականը, նրանք ավելի շատ էին գնդակին տիրում, սակայն ամերիկացիներն առիթը բաց չէին թողնում սուր հակագրոհներ անցկացնելու համար։

Չնայած խաղն ընդհանուր առմամբ դիտարժան պայքարում անցավ, սակայն թիմերն այդպես էլ չկարողացան գոլ խփել։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի հաշվով։

Երկրորդ տուրից հետո B խումբը 4 միավորով շարունակում է գլխավորել Անգլիայի հավաքականը։ Երկրորդ հորիզոնականում Իրանի հավաքականն է, որն ունի 3 միավոր։ Միացյալ Նահանգների թիմը 2 միավորով երրորդն է, իսկ Ուելսի հավաքականը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։