Մեր երկրում գործում է հայկական կապիտալով 435 ընկերություն. Ղազախստանի ԱԳ նախարար
Շարունակելով զարգացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական ծրագրերը, քննարկում ենք ղազախական-հայկական ձեռնարկատիրական խորհրդի ստեղծումը, Երևանում այս մասին հայտարարեց աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն։
«Մեր երկրների դիրքորոշումները որոշ միջազգային մարտահրավերների շուրջ մոտ են, իսկ մեր կարծիքները շատ հաճախ համընկնում են։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կայունության, անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում»,-ասաց Ղազախստանի ԱԳ նախարարը։
«Հայաստանում գրանցված է ավելի քան 100 ձեռնարկություն, որոնք ունեն ղազախական կապիտալ, իսկ մեր երկրում կա 435 ընկերություն, որոնք ունեն հայկական կապիտալ, և 76 ղազախա-հայկական համատեղ ձեռնարկություններ: Այս ձեռնարկատերերի և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար մենք նոր թռիչքներ ենք բացում Աստանայի և Երևանի միջև»,- ասաց նա:
Նա նշեց, թե Հայաստանը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերում։
Կարծիքներ