Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի Սումիի, Պոլտավայի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում օդային հարձակման ահազանգ է հնչել՝ համաձայն երկրի թվային հարցերի նախարարության առցանց օդային ահազանգման քարտեզի տվյալների։
ԻՆչպես գրում է «ՌիաՆովոստին»՝ ռուսական զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել ուկրաինական ենթակառուցվածքներին հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ ռուսական իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Թիրախները երկրի ողջ տարածքում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներն են:
Այդ ժամանակից ի վեր ուկրաինական շրջաններում ամեն օր հայտարարվում է օդային հարձակումների մասին ահազանգեր, երբեմն՝ ամբողջ երկրում։
Կարծիքներ