Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայի տարածքի հրթիռակոծությունը

Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայի տարածքի հրթիռակոծությունը

Իսրայելի Պաշտպանության բանակի խոսնակը երկուշաբթի հրաժարվել է մեկնաբանել Դամասկոսից 40 կիլոմետր հարավ գտնվող Կունեյտրա նահանգում Սիրիայի բանակի և իրանամետ աշխարհազորայինների դիրքերը հրթիռակոծելու մասին ԶԼՄ-ների տեղեկությունները:

Այդ հարձակման մասին հայտնել էր Դուբայում տեղակայված AL Hadath հեռուստաալիքը: Ըստ լրատվամիջոցի, իսրայելական ինքնաթիռը հրթիռներով խոցել է ցամաքային թիրախները Ալ-Բաաս քաղաքի մերձակայքում և Ալ-Քուրում գյուղի մոտ, ինչի հետևանքով նյութական վնաս է հասցվել, տեղեկություններ զոհերի ու վիրավորների մասին չեն հաղորդվում։

Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի հարձակումը՝ Իսրայելին մեղադրելով հանրապետության ինքնիշխանությունը խախտելու համար: Այս մասին ասված է Սիրիայի ԱԳՆ տարածված հայտարարության մեջ՝ հայտնում է SANA գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում