Տիգրան Սիմոնյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Տիգրան Սիմոնյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 30-ին կարգադրություն է ստորագրել, որով Տիգրան Սիմոնյանն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Տ. Սիմոնյանի 2022 թվականի օգոստոսի 25-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2022 թվականի օգոստոսի 31-ից Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. Խանզրադյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում