Բայդենը պետական հեղաշրջման փորձ Է որակել անցյալ տարի Կապիտոլիումի վրա գրոհը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ 2021 թվականի հունվարին տեղի ունեցած Կապիտոլիումի անկարգությունները որակում Է պետական հեղաշրջման փորձ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վայրագ բանդան, որին աջակցել եւ ոգեւորել Է նախկին հաղթանակ տարած նախագահը (Դոնալդ Թրամփը), 2021 թվականի հունվարի 6-ին բռնությամբ ձգտել Է ստանալ այն, ինչը նա (Թրամփը) կորցրել Էր ընտրություններում քվեարկության ընթացքում»,-հայտարարել Է Բայդենը՝ հանդես գալով Ատլանտայում:
«Հենց դրա համար ենք մենք այսօր հավաքվել այստեղ: Այն բանի համար, որպեսզի հանդես գանք Ամերիկայի այն ուժերի դեմ, որոնք իշխանությունը բարձր են գնահատում սկզբունքներից, այն ուժերի, որոնք հեղաշրջման փորձ են կատարել, հեղաշրջման փորձ՝ ամերիկյան ժողովրդի օրինական կամարտահայտման դեմ՝ կասկածներ առաջացնելով, կեղծարարության մեջ մեղադրանքներ հնարելով եւ փորձելով ժողովրդից գողանալ 2020 թվականի ընտրությունները»,-ասել Է ԱՄՆ-ի նախագահը:
Նրա խոսքով՝ փորձ Է արվել «պարտադրել բանդայի կամքը, չընդունել ազատ ու արդար ընտրությունները եւ, ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ, կասեցնել իշխանության խաղաղ անցումը»,-հավելել Է Բայդենը:
Կարծիքներ