COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 313 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 13-ի առավոտվա դրությամբ կազմել Է 313 միլիոն 497 հազար 756: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 504 հազար 291 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 62 միլիոն 308 հազար 132 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 842 հազար 141-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 36 միլիոն 70 հազար 510-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 484 հազար 655 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 636 հազար 359 հիվանդացած, նրանցից մահացել Է 620 հազար 507 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 13-ի առավոտվա դրությամբ կազմել Է 708,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2587, Հնդկաստանում՝ 346, Բրազիլիայում՝ 2887 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ