ԱՄՆ-ն շուտով կհեռանա Սիրիայից. Լավրով
ԱՄՆ-ն շուտով կհեռանա Սիրիայից, քանի որ այնտեղ իրեն «անհարմար» է զգում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ մինչ այժմ Ռուսաստանը Սիրիայում ամերիկացիների հետ հաջողությամբ երկխոսություն է վարում ռազմական ճանապարհով:
«Այստեղ պարզապես պետք է հասկանալ, որ ի վերջո ամերիկացիները կհեռանան (Սիրիայից): Նրանք այժմ ավելի շատ խնդիրներ են ստանում այնտեղ, նրանք իրենց կանոններն են սահմանում, բայց իրականում չեն կարող ապահովել այդ կառույցների կենսագործունեությունը։ Եվ բացի այդ, այնտեղ փախստականների մեջ շատ ավազակներ ու ահաբեկիչներ են կուտակվել...Կարծում եմ՝ ամերիկացիները հասկանում են, որ այնտեղ իրենց անհարմար է, բայց քանի դեռ նրանք այնտեղ են, մեր երկխոսությունը զինվորականների միջև բավականին արդյունավետ է ընթանում անցանկալի միջադեպերը կանխելու տեսանկյունից»,- ասել է նա Russia Today-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ զինուժն անօրինական կերպով տարածքները է վերահսկում Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Դեյր էզ Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են սիրիական նավթի և գազի ամենամեծ հանքավայրերը։ Պաշտոնական Դամասկոսը իր տարածքում ամերիկացի զինվորականների ներկայությունը բազմիցս անվանել է օկուպացիա և պետական ծովահենություն՝ նավթի բացահայտ հափշտակման նպատակով։
Կարծիքներ