Պուտինը Բորիս Գրիզլովին դեսպան է ուղարկում Մինսկ

Պուտինը Բորիս Գրիզլովին դեսպան է ուղարկում Մինսկ

Բելառուսում Ռուսաստանի նոր դեսպանը  Ուկրաինայում իրավիճակի կարգավորման եռակողմ կոնտակտային խմբում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ , «Եդինայա Ռոսիայի» Գերագույն խորհրդի ղեկավար Բորիս Գրիզլովն է, գրում է «Կոմերսանտը»։

Բելառուսում դեսպանի պաշտոնում Գրիզլովի թեկնածությունը հաստատելու մասին հայտարարել է նաև Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ըստ թերթի, սկզբում Բորիս Գրիզլովը  աշխատանքը կհամատեղի Ուկրաինայում կոնտակտային խմբում։

Նշենք, որ Գրիզլովը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչն է  2015թ-ից։ Մինչ այդ նա եղել է «Росатом»-ի խորհրդի դիտորդ անդամ և նախագահ, Պետդումայի խոսնակ և ներքին գործերի նախարար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում