Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ղեկավարները գագաթնաժողով են պլանավորում Մադրիդում
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կարող Է Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ղեկավարների հետ քառակողմ հանդիպում անցկացնել Մադրիդում, որտեղ այդ երկրները հունիսի վերջին հրավիրված են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ինչպես հունիսի 20-ին հաղորդել Է Yomiuri թերթը, ճապոնական կողմն այս պահին մշակում Է այդ հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանդիպման հիմնական թեմաներն, ինչպես սպասվում Է, կարող են դառնալ Չինաստանի ակտիվությունն Արեւելաչինական եւ Հարավչինական ծովերում, նրա ազդեցության աճն Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ), ինչպես նաեւ ռազմական գործողությունն Ուկրաինայում: Չինաստանն ավելի վաղ քննադատել Է Անվտանգության քառակողմ երկխոսության ստեղծումը (Quadrilateral Security Dialogue, Quad), որը ներառում Է Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Ավստրալիան՝ այն անվանելով «ՆԱՏՕ-ի ասիական տարբերակ»:
Ինչպես գրում Է Yomiuri-ն, այդ առնչությամբ այսպես կոչված «ԱԽՏ-ում ՆԱՏՕ-ի գործընկերների» (Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա եւ Նոր Զելանդիա), քառակողմ գագաթնաժողովը, եթե այն կայանա, կարող Է դառնալ կառույց՝ նապատակաուղղված Չինաստանի դիմյակայմանը: Բացի դրանից, հրատարակության տվյալներով՝ ճապոնական կողմը մշակում Է Կիսիդայի հանդիպման հնարավորությունը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ: Չնայած այն բանին, որ, կառավարական աղբյուրի խոսքով՝ դրա համար իրադրությունը հարմար չԷ Տոկիոյի եւ Սեուլի միջեւ հարաբերությունների սառեցման պատճառով, կարճատեւ ոչ պաշտոնական հանդիպման հնարավորություն կա, գրում Է Yomiuri-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ