Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնության արդարացման խոսք է ասում սույն անձը. Մարգարյան

Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնության արդարացման խոսք է ասում սույն անձը. Մարգարյան

Փորձագետ Արմինե Մարգարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջին հայտարարություններից մեկին:

«Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնություն քարոզող և բռնությունը արդարացնող հայտարարություն է անում սույն անձը:

Եվ եթե շրջվես ու նույն բովանդակությունը պրոյեկտես իր մերձավոր կանանց վրա, անմիջապես կպարզվի, որ կանայք տարբեր շերտերի են բաժանվում՝ իմոնք ու մնացածը:

Ի՞նչ է սովորելու երիտասարդ սերունդն այս ամենից: Անգամ պատկերացնելն է զազրելի»,- գրել է Մարգարյանը:

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հրավիրած մամուլի ասուլիսում խոսել էր կանանց հագուստի և գայթակղությանը չդիմանալու, մեղք գործելու մասին:

«Էդպիսի մարդ չկա, որ աշխարհում ապրի ու մեղք չգործի... Ու հետո, էս աղջիկները կթողնե՞ն, որ մարդը մեղք չգործի։ Գեղեցիկ հագած, ոտքերը բաց․․․ Տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում»,- ասել էր նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում