Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել «Յուվենտուսի» երկրպագուներին

Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել «Յուվենտուսի» երկրպագուներին

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Սամպդորիային» հաղթելուց և Իտալիայի չեմպիոն հռչակվելուց հետո Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին:

«Այո՜, մենք Իտալիայի չեմպիոն ենք:

Ուրախ եմ երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվելու համար: Շարունակում եմ պատմություն կերտել այս մեծագույն ակումբի հետ:

Այս նվաճմանը հասնելը հեշտ չէր: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք միշտ եղել են թիմի կողքին: Այս գավաթը հենց նրանցն է»,- գրել է Ռոնալդուն:

Նշենք, որ «Յուվենտուսն» Իտալիայի չեմպիոն է դարձել 36 անգամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում