Լոռու մարզի Դսեղ գյուղն առողջության նոր կենտրոն կունենա
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը մասնակցել է առողջապահության նախարարության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործակցությամբ Լոռու մարզի Դսեղ գյուղում առողջության նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությանը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Կառուցվելուց հետո առողջության կենտրոնը բարձրորակ բժշկական ծառայություններ կմատուցի մարզի 15 գյուղերի բնակիչներին և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։
Առողջապահության նախարարը և «COAF»-ի ներկայացուցիչները նաև աշխատանքային քննարկում են ունեցել, որի արդյունքների հիման վրա ստորագրվել է համագործակցության հուշագիր»:
Կարծիքներ