Լոռու մարզում բնակվող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի համար սոցապ նախարարությունը հատկացրել է շուրջ 27 մլն 500 հազար դրամ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցել Լոռու մարզում բնակվող 65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։ Այդ նպատակով 2021 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 27 մլն 500 հազար դրամ։
Տրամադրվող ծառայությունների շրջանակում շահառուներն ապահովվում են կացարանով, ստանում խնամք, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն:
Լոռու մարզում վերոնշյալ ծառայությունները տրամադրվում է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի միջոցով։
Կարծիքներ