Բայդենը հայտարարել է հաջորդ ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է երկրորդ ժամկետով առաջադրել իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում, սակայն այս հարցում հաստատ որոշում դեռ չկա։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի PBS- ին տված հարցազրույցում:
«Ես այս որոշումը չեմ կայացրել: Ես մտադիր եմ դա անել, կարծում եմ, բայց դեռ հաստատապես չեմ կայացրել այդ որոշումը»,- հավելել է նախագահը։
Հունվարի վերջին Reuters-ը հայտնել էր, որ Բայդենը պատրաստվում է հայտարարել երկրի բարձրագույն կառավարական պաշտոնում վերընտրվելու վերաբերյալ վերջնական որոշման մասին և մտադիր է առաջիկա ամիսներին ակտիվացնել քարոզարշավի դրամահավաքը:
Կարծիքներ