Ինչու սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի ուղարկվում ՍԴ. Ռուստամ Բադասյանը պարզաբանեց

Ինչու սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի ուղարկվում ՍԴ. Ռուստամ Բադասյանը պարզաբանեց

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմել-չդիմելու հարցին: Նա նշեց, որ հարցը քննարկելիս երկու արժեքի միջեւ պետք է ընտրություն կատարվի.«Մի կողմից առկա է շահերի բախման ուղիղ և ակնհայտ իրավիճակ, մյուս կողմից արդարադատության իրականացնելու շահն է: Այստեղ պետք է հաշվի առնենք մի բան, որ ՍԴ-ն Սահմանադրության փոփոխությունների մասով ունի նախնական վերահսկողության գործիքը, որը մինչեւ «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված վերջին օրենսդրական փոփոխությունները ընդհանրապես սահմանափակված չէր: Այսինքն պարզ չէր, թե ՍԴ-ն սահմանադրական փոփոխությունների և Սահմանադրության միջև հակասությունը ինչ տեսանկյունից պետք է գնահատի»,-նշեց Բադասյանը:

Բադասյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը վերահսկողության ինստիտուտի հետ կապված ընդհանուր առմամբ ԵԽ տարածքում ընդունված գործիք չէ, նախնական սահմանադրական վերահսկողությունը կրկին 2015-ի Սահմանադրական փոփոխությունների նորամուծություններից մեկն է եղել:

«Ես կարծում եմ, որ գործ ունենք շահերի բախման ուղիղ իրավիճակի հետ եւ պետք է փորձենք լուծել այդ հակասությունը»,-եզրափակեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում