Լավրովի հետ բանակցությունները բարդ են եղել. Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ իր բանակցությունները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բարդ են եղել:
«Դրանք թեթև էին և ծանր: Թեթև, քանի որ նախարար Լավրովը հետևում էր Ուկրաինայի մասին ավանդական պատմություններին: Դժվար, որովհետև ես իմ ուժերի չափով ամեն ինչ արեցի՝ մարտական գործողությունների դաշտում ծավալվող մարդասիրական ողբերգության դիվանագիտական լուծում գտնելու համար»,- ասել է Կուլեբան։
Հիշեցնենք՝ այսօր Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի միջև՝ միջնորդ կողմի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայությամբ։ 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը չեն հասել հրադադարի մասին որոշման։
Կարծիքներ