Հոկտեմբերի 27, 1999 թիվ, կրկնությունը գիտության մայրն է. Տաթև Հովակիմյան
Դերասանուհի Տաթև Հովակիմյանը անդրադառնալով ԱԱԾ-ի հայտարարությանն, ըստ որի էր ընդդիմությունը փորձելու է գրոհել ԱԺ շենքը, «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել:
Գրառման մեջ հիշեցրել է 1999 թվի հոկտեմբերի 27-ի դեպքերը, երբ Ազգային Ժողովում ահաբեկչական խմբավորումը սպանեց Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին և 6 այլ պետական գործիչների:
«Կրկնությունը գիտության մայրն է:
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ ըստ իրենց տեղեկությունների ընդդիմությունը փորձելու է գրոհել ԱԺ շենքը։
Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները:
Հ.Գ Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։ Հ.Թումանյան»:
Կարծիքներ