Երևանի բնակիչները «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել հասարակական տրանսպորտի շարժը
Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հետևյալ յոթ երթուղիներն արդեն իսկ կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով՝ N2, 25, 32, 34, 37, 61, 77:
Անհրաժեշտ է բջջային հավելվածով բացել «Յանդեքս» քարտեզը, որպեսզի տեսնեք, թե որտեղ է այդ պահին գտնվում անհրաժեշտ երթուղու ավտոբուսը, սեղմելով «կանգառներ» նշանին՝ կարող եք տեղեկանալ նաև, թե փոխադրամիջոցը քանի րոպեից կհասնի ձեր կանգառ:
Տեղեկատվությունը թարմացվում է յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ:
Առաջիկա 2 ամսում 50 երթուղիների տարբեր տեղատարողության ավելի քան 500 ավտոբուսներ ու տրոլեյբուսներ կվերազինվեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Համակարգի թվայնացմանը զուգահեռ երևանյան ավտոբուսներում հասանելի կլինի նաև անվճար wi-fi ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ. yerevanmunicipality:
Կարծիքներ