2024թ. էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխ
ՀԾԿՀ որոշմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում 2024 թ. փետրվարի 1–ից հետո բնակչության համար կմնա անփոփոխ։
Նշենք, որ ներկայում տնային տնտեսությունների համար ցերեկային և գիշերային սակագինը 46, 48 և 36,48 դրամ է (ամսական մինչեւ 200 կՎտ/ժ սպառման դեպքում)։ 201-400 կՎտ/ժ-ի դեպքում սակագները կլինեն 48,48 և 38,48 դրամ, 400 կՎտ/ժ եւ ավելի սպառման դեպքում` 53,48 և 43,48 դրամ։
Անապահով ընտանիքների համար սակագինը կլինի 29,99 եւ 19,99 դրամ:
Կարծիքներ