Հարավային Կորեան պատրաստ Է միանալ SWIFT-ից ՌԴ-ի մի շարք բանկերի անջատման միջոցառումներին
Հարավային Կորեան պատրաստ Է SWIFT վճարային համակարգից Ռուսաստանին անջատելու միջազգային որոշմանը միանալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:
«Սեուլը նույնպես պլանավորում Է միանալ SWIFT վճարային համակարգից Ռուսաստանին անջատելու միջազգային որոշմանը եւ այդ որոշման մասին Միացյալ Նահանգներին ծանուցել Է դիվանագիտական կապուղիներով»,-գործակալությանը հաղորդել են նախարարությունում: Բացի այդ, հաղորդվում Է, որ Հարավային Կորեան որոշել Է արգելել ռազմավարական նշանակության նյութերի արտահանումը Ռուսաստան:
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել Էր ռուսաստանյան 49 ռազմական կազմակերպություններին, ներառյալ պաշտպանության նախարարությունը, ամերիկյան ծագման տեխնոլոգիաների եւ արտադրանքի արտահանման սահմանափակումների մասին: Ավելի վաղ նաեւ հայտնի Է դարձել, որ Ճապոնիան եւս մտադիր Է արեւմտյան երկրներին միանալ SWIFT համակարգից Ռուսաստանի մի շարք բանկերի անջատման դեպքում:
Այդ մասին փետրվարի 27-ին հաղորդել Է The Japan Times հրատարակությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդուին: Հրատարակության տվյալներով՝ վարչապետը հայտարարել Է, որ Տոկիոն նույնպես պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի ղեկավարների նկատմամբ եւ Ուկրաինային արտակարգ ֆինանսական օգնություն կհատկացնի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ