Սիրիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը
2023 թ. ապրիլի 6-ին Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Համուդե Սաբբաղի հետ: Այս մասին ասված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն և ընդլայմանն առնջվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջխորհրդարանական ամենատարբեր հարթակներում հայ և սիրիացի խորհրդարանականների համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման արդյունքում Արցախի ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Մտքեր են փոխանակվել Սիրիա-Թուրքիա հարաբերությունների և դրանցում վերջին զարգացումների շուրջ: Պարոն Համուդե Սաբբաղը պատրաստակամություն է հայտնել ամենասեղմ ժամկետներում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությանը Սիրիա այցելելու հրավեր հղելու առթիվ:
Հանդիպմանը մասնակցել են Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լուսի Իսքենյանը և ՀՀ դեսպանության խորհրդական Վարդան Ադամյանը:
Կարծիքներ