Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչների հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչների հետ

Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի ծերացման հարցերով նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Հայ Կաթողիկե Եկեղեցու ու հաստատությունների ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես՝ հունիսի 15-ին նախարար Մկրտչյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և Ս․ Նիկողայոս եկեղեցի ու հանդիպել վարժարանի տնօրեն Հ․ Նարեկ ծ․ վրդ․ Նամոյանի հետ։

Նույն օրը նախարարի պատվիրակությունն Անարատ Հղիության հայ քույրերի միաբանությունում հանդիպել է նաև միաբանության ընդհանուր մեծավորուհի Մ․ Արուսյակ Սաճոյանի հետ։

Հանդիպումներին նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթությունները, կարևորել տվյալ բնագավառում սփյուռքում գործող կառույցների հետ ջանքերի մեկտեղումը և համագործակցությունը։

Նախարարը բարձր է գնահատել միաբանության երկարամյա գործունեությունը՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների հասցեագրմանը։

Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Վատիկան, հանդիպել Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում