Ամերիկյան Novavax ընկերությունը կորոնավիրուսի 2 հավանական պատվաստանյութ է բարեհաջող փորձարկել. РИА Новости
Ամերիկյան Novavax ընկերությունը բարեհաջող փորձարկել է կորոնավիրուսի՝ սեփական արտադրության երկու հավանական պատվաստանյութ, հաղորդում է РИА Новости-ն:
Հետազոտությունների մեկում 56 կամավորի մոտ բարձր քանակությամբ հակամարմիններ են հայտնաբերվել՝ առանց կողմնակի վնասակար ազդեցությունների: Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ պատվաստանյութը փորձարկվող կենդանիներին պաշտպանում է կորոնավիրուսից:
Novavax-ը ԱՄՆ Մերիլենդ նահանգում աշխատող և ոչ հանրահայտ ընկերություն է, որը ԱՄՆ կառավարությունից 1.6 միլիարդ դոլար է ստացել պատվաստանյութ ստեղծելու համար: Ամերիկյան կառավարությունը զուգահեռաբար համագործակցում է պատվաստանյութի մշակման աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների հետ:
Եթե պատվաստանյութերի փորձարման փուլն ամբողջությամբ բարեհաջող անցնի, ընկերությունը կդժվարանա պատասխանել այն հարցին, թե երբ այն հասանելի կլինի:
Կարծիքներ