ԱՊՀ երկրները մտադիր են շարունակել համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտում

ԱՊՀ երկրները մտադիր են շարունակել համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտում

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հավատարիմ են սերտ համագործակցությանը միութենական տարածքում պարենային անվտանգության ապահովման գործում։ Այս մասին ասված է Աստանայում անցկացված պարենային անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով  նախարարական համաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթում:

«Նախարարական համաժողովի շրջանակներում ստորագրվել է կոմյունիկե, որում կողմերը հաստատել են սերտ փոխգործակցության և համագործակցության իրենց հանձնառությունը ԱՊՀ երկրներում պարենային անվտանգության ապահովման համար»,- լրագրողներին ասել է Ղազախստանի գյուղատնտեսության փոխնախարար Էրբոլ Տաշժուրեկովը։

Նրա խոսքով, ԱՊՀ գործադիր կոմիտեին կից ստեղծվել է նաեւ օպերատիվ շտաբ, որի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն պարենային անվտանգության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ։

«Համաժողովի ընթացքում մենք քննարկել ենք խնդրահարույց հարցեր և առկա մարտահրավերները, որոնց թվում են փորձի փոխանակումը, տեխնոլոգիաները, համատեղ նախագծերի ստեղծումը և արտաքին շուկաներ համատեղ մուտքը»,- նշել է Տասժուրեկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում