Հիմա եթե բոլորն անխտիր դիմակ կրեն, ապա սեպտեմբերից բոլորը գնալու են դասի. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Երեւան քաղաքում դիմակներ բաժանելիս մոտեցավ քաղաքացիներից մի քանիսին եւ հայտնեց, որ դիմակ կրելու դեպքում երեխաները դպրոց կգնան։
«Հիմա եթե բոլորն անխտիր դիմակ կրեն, ապա սեպտեմբերից բոլորը գնալու են դասի. ես ձեզ խոստանում եմ»,- ասաց նախարարը։
Նշենք, որ Հայաստանի կառավարության անդամները Երեւանի տարբեր վարչական շրջաններում այսօր` երեկոյան դիմակ են բաժանում:
Կարծիքներ