Մարիուպոլի ռմբակոծված ծննդատանը հղի կնոջ լուսանկարը բեմադրված է(լուսանկար)

Մարիուպոլի ռմբակոծված ծննդատանը հղի կնոջ լուսանկարը բեմադրված է(լուսանկար)

Ուկրաինացի օգտատերերը Մարիուպոլի ծննդատան ավերակների ֆոնին նկարահանված կանանց շարքում ճանաչել են բյութի-բլոգեր Մարիաննա Պոդգուրսկայային, որն իրականում հղի է։

Բայց նրանք նաև պարզել են, որ մարտի 9-ին` լուսանկարների հրապարակման օրը, հայտնի բլոգերը չէր կարող գտնվել ծննդատանը, քանի որ Մարիուպոլի ծննդատունը մարտի 7-ից դադարեցրել էր գործունեությունը։ Այնտեղից տարհանվել էին քաղաքացիները, և Ուկրաինայի ազգայնականների «Ազովի զինյալներ» (ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) խմբավորումն այն վերածել էր մարտական հենակետի։

Բացի այդ, շենքի ներսում արված կադրերում ո՛չ մարդիկ կան, ո՛չ արյան հետքեր, միայն ապակիների բեկորներ են և ավերված պատեր։

Այդուհանդերձ, կեղծ լուրը ՌԴ–ի դեմ քարոզչական նպատակով օգտագործել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` այն որակելով «վայրագություն»։ «Ռուսական ավիացիան հարված է հասցրել Մարիուպոլի ծննդատանը։ Փլատակների տակ կանայք ու երեխաներ են մնացել»,– ասել էր նա։

Հիշեցնենք` ռմբակոծությունից «տուժած» ծննդկանների մասնակցությամբ բեմադրված լուսանկարները մարտի 9-ի երեկոյան հայտնվել էին The Times, Daily Express և այլ հեղինակավոր պարբերականներում` հավաքելով միլիոնավոր դիտումներ ու արձագանքներ։

Այսօր տեղեկատվական պատերազմի կեղծ լուրերին անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հայտարարելով. «Մարիուպոլի ծննդատունը վաղուց էր դարձել ծայրահեղականների հենակետ, այնտեղ հաճախորդներ ու աշխատակիցներ չկան»։

Լավրովն արձանագրել է, որ ՌԴ պատվիրակությունը դեռ մարտի 6–7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում փաստեր է ներկայացրել այն մասին, որ այդ ծննդատունը վաղուց գրավված է «Ազով» գումարտակի ու այլ արմատակաների կողմից և ծառայում է որպես ուլտրածայրահեղականների հենակետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում