Վարչապետը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին

Վարչապետը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին:

Կառավարության նիստում վարչապետը հիշեցրեց, որ Մաթևոսյանը նախորդ երեք տարիներին պաշտոնավարել է որպես Արմավիրի մարզպետ:

«Փոխվարչապետի պաշտոնը թափուր է մնացել Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար  նշանակվելուց հետո: Ուզում եմ պարոն Մաթևոսյանին շնորհավորել փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,- ասաց Փաշինյանը:

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց բարձր վստահության համար:

« Կփորձեմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»,- ասաց Մաթևոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում