Պենտագոնի ղեկավարը Բուլղարիայի և Ռումինիայի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինան և ՆԱՏՕ-ի հզորացումը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հինգշաբթի օրը հեռախոսով Բուլղարիայի և Ռումինիայի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և ՆԱՏՕ-ի ամրապնդման հետ կապված հարցեր։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել է նա, Պենտագոնի ղեկավարը և Բուլղարիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Դրագոմիր Զակովը «հաստատել են երկկողմ ռազմավարական համագործակցության ամրապնդումը»։ Նրանք կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում ռուսական օպերացիայի վերաբերյալ և «վերանայել են ուկրաինացիներին օգնելու միջազգային ջանքերը»։ Օսթինն ու Զակովը «քննարկեցին Բուլղարիայի ծրագրերը՝ իր տարածքում իր ղեկավարությամբ բազմազգ մարտական խումբ ստեղծելու մասին»։ Խոսվել է նաև «Բուլղարիայի պաշտպանության արդիականացման ուղղությամբ ջանքերի մասին, ներառյալ F-16-ների մատակարարումը և երկրի ցամաքային զորքերի վերափոխմանն աջակցելը»:
Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Վասիլե Դինչուի հետ զրույցում Օսթինը նշել է ՆԱՏՕ-ում «դաշնակիցների համակարգումը շարունակելու» անհրաժեշտությունը՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։ Պենտագոնի ղեկավարը «գնահատել է Ռումինիայի մտադրությունները հումանիտար օգնության լոգիստիկ կենտրոն ընդունելու և քննարկել Ռումինիայում Ֆրանսիայի գլխավորած բազմազգ մարտական խմբավորում տեղակայելու ծրագրերը»։
Կարծիքներ