Երևանի Այվազովսկու փողոցում 2 մեքենաների բախման հետևանքով արգելափակված վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ «Սիփան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Տ. Օ., ծնված 1990 թ․) և «BMW X5» (վարորդ՝ Վ. Ղ., ծնված 1976 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վարորդ Տ. Օ.-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Կարծիքներ