Սամվել Տեր-Սահակյանը ծաղկաձորյան շախմատային մրցաշարի առաջատարն է
Ծաղկաձորում ընթացող Chess Mood միջազգային մրցաշարի առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է:
Տեր-Սահակյանը խաղացված 4 տուրերից հետո չունի ոչ մի պարտություն, 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: 3,5-ական միավոր ունեն 5 շախմատիստ: Առաջատարների շարքում են Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Դավիթ Շահինյանը և Լևոն Բաբուջյանը:
Մրցաշարին մասնակցում են ավելի քան 200 շախմատիստներ 11 երկրից, այդ թվում՝ 25 միջազգային գրոսմայստերներ, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Կարծիքներ