ԱՄՆ-ը հայտարարել է, որ կձգտի ուժեղացնել Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններից առաջ

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել երաշխավորել, որ Ուկրաինան կարող է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել ուժի դիրքերից։ Այս մասին երեքշաբթի երեկոյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը երկարացնում է հակամարտությունը, և նրանց կողմից մատակարարվող զենքն օգտագործվում է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։
Կարծիքներ