Արյունոտ վերքով ձիուն շահագործելու հրապարակման հիման վրա ոստիկանությունում կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին
Աիդա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ գտա ձիու տիրոջն ու զանգեցի, րոպեներ շարունակ համոզում էր, որ տեսածս ոչ թե բաց վերք է, այլ սովորական բշտիկ, կարմիրն էլ քսուք է:
Զրույցի մի հատվածը ձայնագրել եմ, վիդեոյով կարող եք լսել: Նախ շատ մեղմ, հետո արդեն վրովված պահանջել եմ դադարեցնել կենդանու շահագործումը: Վստահեցրի, որ գնալու եմ որպես լրագրող ու նկարեմ ձիու վիճակը: Հույս ունեմ աչքը վախեցավ։
Այսօր իմացա, որ արյունոտ վերքով ձիուն շահագործելու հրապարակման հիման վրա ոստիկանությունում կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Կառապանն էլ պարզաբանել է, որ կենդանուն դադարել է շահագործել»։
Կարծիքներ