Բրազիլիայի արտգործնախարարը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը չի համապատասխանում ներկայիս իրողություններին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նեղ կազմը չի համապատասխանում փոփոխված աշխարհի ժամանակակից իրողություններին, արդիական է դառնում ընդլայնման հարցը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Կարլուս Ալբերտո Ֆրանկո Ֆրանսիան «Ռոսիա-24» հեռուստաալիքի Սերգեյ Բրիլևի հետ «Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում:
Համապատասխան հայեցակարգը, ըստ նախարարի, անհրաժեշտ է մոլորակային խնդիրները բարելավելու, ավելի մեծ անվտանգություն բերելու, խաղաղություն պահպանելու համար։
«Այն, որ նման քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնման շուրջ ընթանում է, արդեն բավականին կարևոր է»,- ամփոփել է նա։
Կարծիքներ