Չինաստանն ասում է, որ հաջողությամբ հաղթահարել է համաճարակը
Չինաստանը հաջողությամբ հաղթահարել է համաճարակի շրջանը և պատրաստ է համակողմանիորեն վերսկսել շփումները Եվրոպայի և ամբողջ աշխարհի հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Վան Ին՝ Մյունխենում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։
«Չինաստանը հաջողությամբ դուրս է եկել համաճարակի շրջանից և պատրաստ է համակողմանիորեն վերսկսել շփումները Եվրոպայի և ամբողջ աշխարհի հետ», - ասաց նա Չինաստանի ԱԳՆ-ի կողմից կիրակի օրը հրապարակված ուղերձում։
Կարծիքներ