Զելենսկին կարող է հրավիրվել Ճապոնիայում կայանալիք G7 գագաթնաժողովին
Ճապոնիայի կառավարությունն ուսումնասիրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Հիրոսիմայում կայանալիք Յոթնյակի (G7) գագաթնաժողովին հրավիրելու հնարավորությունը։ Այս մասին կիրակի օրը՝ վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է NHK հեռուստաալիքը ։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովին կարող են հրավիրվել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և նրա ավստրալացի գործընկեր Էնթոնի Ալբանեզը՝ Քառակողմ անվտանգության երկխոսության (QUAD) շրջանակներում քննարկումներ անցկացնելու համար։
Կարծիքներ