Հս. Մակեդոնիայի հավաքականը փոխել է նախնական կազմը Երևան մեկնելուց առաջ
2022թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը` Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին, Երևան մեկնելուց առաջ ստիպված փոփոխություն է կատարել նախնական կազմում: Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, հավաքական հրավիրված կիսապաշտպան Էրդալ Ռակիպն ու հարձակվող Ադիս Յախովիչը վնասվածքներ ունեն և չեն կարող մասնակցել առաջիկա խաղերին:
Հյուսիսմակեդոնացիների գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին այդ իսկ պատճառով շտապ կարգով թիմ է հրավիրել ալբանական «Տիրանայի» կիսապաշտպան Էնուր Տոտեին և բուլղարական «Բոտևի» հարձակվող Դորյան Բոբունսկիին:
Հայաստանի հավաքականի հետ խաղը բաց կթողնի նաև թիմի ավագ Ստեֆան Ռիստովսկին, որը երկու դեղին քարտի համար որակազրկվել է: Իսկ ահա դարպասապահ Դենի Իլիևը և կիսապաշտպան Արիյան Ադեմին դեռ լիովին չեն ապաքինվել վնասվածքից:
Հս. Մակեդոնիայի հավաքականը Երևան կժամանի վաղը, նոյեմբերի 10-ին, 24 ֆուտբոլիստով:
Կարծիքներ