Տիկին նախարարի հետ քննարկել եմ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հարցը․ Է․ Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երեկ հանդիպում եմ ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընի հետ։
Տիկին նախարարի հետ քննարկել եմ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հարցը, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար աղետին դիմագրավելու համար Միացյալ Թագավորությունից հումանիտար օգնություն ստանալու հնարավորությունը և որոշ այլ խնդիրներ»։
Կարծիքներ