Մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ՆՁԱԿ-ի կազմակերպված ռազմավարական համաժողովը
Մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԷՆ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի համատեղ կազմակերպված ռազմավարական համաժողովը, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Համաժողովին մասնակցում են ՀՀ ԷՆ նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պետական կառույցների, մասնավոր հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։
Համաժողովի գլխավոր նպատակն է ծավալուն քննարկումներ իրականացնել նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի ապագա արդյունավետ մոդելի տեսլականի, նորարարությունների առևտրայնացմանը և բիզնեսի ու ներդրումների աջակցմանն ուղղված ծրագրերի շուրջ։
Կարծիքներ